Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն սադրիչ է համարում Ադրբեջանի գործողությունները և կոչ է անում դադարեցնել դրանք

14 Մայիս, 2021 22:37
ԱՄՆ-ն սադրիչ է համարում Ադրբեջանի գործողությունները և կոչ է անում դադարեցնել դրանք

Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանին համարում է սադրիչ և կոչ է անում անմիջապես դադարեցնել դրանք։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղարությանը։ 

Պետդեպարտամենտը նաև նշել է, որ ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին և այդ տարածքներում զորքերի ցանկացած տեղաշարժ անպատասխանատու է համարում: 

Վաշինգտոնը ակնկալում է, որ Ադրբեջանը անհապաղ դուրս կբերի բոլոր զորքերը Հայաստանի հետ սահմանից և կհրաժարվի սադրանքներից:

 

Լրահոս

Դիտել ավելին