Կարևոր իրադարձություններ

Մենք իրավունք չունենք որևէ կերպ անվտանգային խնդիրները խառնել ներքաղաքական խնդիրներին․ Լիլիթ Մակունց

14 Մայիս, 2021 22:11
Մենք իրավունք չունենք որևէ կերպ անվտանգային խնդիրները խառնել ներքաղաքական խնդիրներին․ Լիլիթ Մակունց

Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Մակունցը այսօր Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասել է․

«ՀՀ ցանկացած տարածքի յուրաքանչյուր սանտիմետրի անվտանգության հարցը մեր ամբողջ պետության անվտանգության հարցն է և մեզնից յուրաքանչյուրի անվտանգության հարցն է։ Մենք իրավունք չունենք որևէ կերպ անվտանգային խնդիրները խառնենք ներքաղաքական խնդիրներին։ Ներքաղաքական հարցերը պարզաբանելու ժամանակ կունենանք անպայման, այդ թվում՝ նախընտրական փուլում, բայց անվտանգային հարցերը պահանջում են մոբիլիզացիա, պահանջում են համախմբում և միահամուռ կերպով այդ խնդիրների լուծում։ Երբ այլ պետությունների խորհրդարանները քննարկում են, օրինակ, ՀՀ անվտանգությանն առնչվող հարցեր և ընդունում են բանաձևեր՝ անկախ իրենց տարաձայնություններից, այդ պետությունների պատգամավորները միահամուռ կերպով պաշտպանում են մեր անվտանգության հարցը և դատապարտում ագրեսիան»։

 

Լրահոս

Դիտել ավելին