Կարևոր իրադարձություններ

Մհեր Գրիգորյանը և Քուբադ Թալաբանին քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները

14 Մայիս, 2021 21:40
Մհեր Գրիգորյանը և Քուբադ Թալաբանին քննարկել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ և քուրդ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ հարաբերություններն ու առևտրատնտեսական համագործակցության համար առկա ներուժը: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող Հայաստանում՝ ԵԱՏՄ շուկա մուտքի տեսանկյունից բիզնես գործունեություն ծավալելու առավելությունները:

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունները: Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետը կարևորել է մասնավորապես թվայնացման և բարձր տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև բանկային հատվածում Հայաստանի հետ փորձի փոխանակումը:

Մտքեր են փոխանակվել նաև այլ ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու կարևորության շուրջ:

 

Լրահոս

Դիտել ավելին