Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    502

  • EUR

    585
    601

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

 

Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՀՀ ՔԿ

14 Մայիս, 2021 21:32
Քննություն է տարվում զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ. ՀՀ ՔԿ

ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն 2021թ. մայիսի 13-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել տուն: 2021թ. մայիսի 14-ին՝ժամը 06:40-ի սահմաններում, ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝պարանոցից կախված վիճակում: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Ձեռնարկվում են քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Դիտել ավելին