Կարևոր իրադարձություններ

ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված Ադրբեջանի հետ բանակցությունները կշարունակվեն մայիսի 15-ին. Փաշինյան

14 Մայիս, 2021 20:27
ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված Ադրբեջանի հետ բանակցությունները կշարունակվեն մայիսի 15-ին. Փաշինյան

ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները ավարտվել են, շարունակությունը տեղի կունենան մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով սահմանային իրավիճակի հետ կապված վերջին տեղեկությունները։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը փաստեց՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի առկա քարտեզով ևս հաստատվել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ պետական սահմաններից ներս։

«Միջազգային հանրության և ՀԱՊԿ գործընկերների համար շատ կարևոր է պարզաբանումը, թե ի վերջո, տվյալ կոորդինատներով տարածքը ո՞ր երկրին է պատկանում։ Այսօր բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը, իրենց աշխատանքային քարտեզներով, և շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզները աներկբա են դարձնում սահմանի և սահմանային գծերի կոորդինատների վերաբերյալ մեր պնդումները»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը շատ կարևոր է համարում այն արձանագրումը, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատանքային քարտեզների համաձայն ևս՝ այդ տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է, ինչը նշանակում է, որ այն ՀԱՊԿ-ի  և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք է։

 

Լրահոս

Դիտել ավելին