Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով

14 Մայիս, 2021 19:47
Նիկոլ Փաշինյանը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` ռազմական օգնություն տրամադրելու խնդրանքով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում  հայտնեց, որ այսօր նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի Ռուսաստանը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին՝ 1997թ-ի Բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրի համաձայն:

«Մեր դիրքորոշումները եղել են, ըստ էության, նույնական: ՌԴ նախագահն ասել է՝  ինքն էլ կարծում է, որ Ադրբեջանի ԶՈւ-երը պետք է վերադառնան սահմանից անդին, երկրորդ՝  երեկ բարձր մակարդակով պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Ադրբեջանի ԶՈւ-երը պիտի լքեն ՀՀ տարածքը. այդ պայմանավորվածությունը կատարվել է մասամբ. կան տեղեր, որ նրանք լքել են, բայց քանի որ ամբողջությամբ չի կատարվել, ես այսօր նամակով դիմել եմ ՌԴ նախագահին, որ Ռուսաստանի Դաշնությունը նաև ռազմական օգնություն ցուցաբերի Հայաստանին»,- ասաց Փաշինյանը՝ անդրադարռնալով այն քննարկումներին, թե ինչո՞ւ ՌԴ նախագահից ռազմական օգնություն չի խնդրել երեկ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: 

 

Լրահոս

Դիտել ավելին