Կարևոր իրադարձություններ

Մենք այսօր մեր աշխարհագրական դիրքից ելնելով իրավունք չունենք քննադատել Ռուսաստանին. եկեք չբզբզենք, ունքի տեղը աչքն էլ հանենք. Սասուն Միքայելյան

14 Մայիս, 2021 19:39
Մենք այսօր մեր աշխարհագրական դիրքից ելնելով իրավունք չունենք քննադատել Ռուսաստանին. եկեք չբզբզենք, ունքի տեղը աչքն էլ հանենք. Սասուն Միքայելյան

Չեմ հասկանում՝ ինչի համար ենք հավաքվել, տեքստից պարզ չէր: Մի բան էր պարզ, որ պետք է դիմենք միջազգային հանրությանը: Այդ մասին ԱԺ արտահերթ նիստի իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: 

«Էստեղ ամեն մեկը գոռում է, մեկն ասում է՝ ռուսամետ է, մյուսը արեւմտամետ է, ես հայամետ եմ, ես զինվոր եմ, սովորական գյուղացի տղա զինվոր եմ: Մեզ հիմա ներքին համախմբվածություն, կայունություն է պետք: Այսօր ասում ենք՝ թուրքն եկել հասել է Սյունիք, հելել իրար ենք քննադատում: Հետո կպարզենք, եկեք այս արհավիրքի դեմն առնենք համախմբված: 44-օրյա պատերազմում ձեր նշած պետություններից որոշակի չափով մեզ օգնել է Ռուսաստանը: Մենք այսօր մեր աշխարհագրական դիրքից ելնելով իրավունք չունենք քննադատել Ռուսաստանին: Մենք ուրիշ տարբերակ չունենք, եկեք չբզբզենք, ունքի տեղը աչքն էլ հանենք:

Մեզ ներքին կայունություն և համախմբվածություն են պետք: Թուրքը հելել-հասել է Սյունիք, եկել ենք, իրար ենք քննադատում, եկեք էս արհավիրքի դեմն առնենք: Մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ը պարտավոր է մեզ օգնել, բայց մենք չպիտի ձեռքներս ծալենք-նստենք սպասենք, որ ՀԱՊԿ-ը մեզ օգնի»,- ասաց Միքայելյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին