Կարևոր իրադարձություններ

Մեծ հավանականությամբ գործ ունենք ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ. Փաշինյան

14 Մայիս, 2021 19:25
Մեծ հավանականությամբ գործ ունենք ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ. Փաշինյան

Ադրբեջանի նախագահն ասել է, որ ուժի գործադրմամբ միջանցք կբացի՝ զանգեզուրի միջանցքի տեսքով: Այս մասին քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկո Փաշինյանը:

«Սև լիճը գտնվում է ՀՀ հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ ՀՀ-ի արևելյան ու արևմտյան սահմանների միջև հեռավորությունն ամենաքիչն է:

Այս փաստերի արձանագրման բերումով  մենք, վերլուծելով իրրավիճակը, որոշել ենք ՀՀ անվտանգային համակարգի ռազմաքաղաքական մեխանիզմները գործի դնել:

ՀՀ ԶՈւ-ն ի վիճակի է տեղային առումով արագ լուծել հարցը, բայց քանի որ գործ ունենք մեծ հավանականությամբ ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել որչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործարկել ռազմաքաղաքական անվտանգության մեխանիզմը»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին