Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահի կողմից արդեն իսկ տրվել են համապատասխան կարգադրություններ. Մուխրիդդինին՝ Այվազյանին

14 Մայիս, 2021 19:17
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահի կողմից արդեն իսկ տրվել են համապատասխան կարգադրություններ. Մուխրիդդինին՝ Այվազյանին

Մայիսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Տաջիկստանի Հանրապետության ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին մայիսի 12-ից ՀՀ պետական սահմանին ստեղծված դրության և իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Ի շարունակումն ՀՀ վարչապետի պաշտոնակատարի անունից ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղարկված նամակների՝ Արա Այվազյանն ընդգծեց Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդատվությունների մեխանիզմը գործադրելու անհրաժեշտությունը:

ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ Սիրոջիդին Մուխրիդդինը Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին տեղեկացրեց, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի կողմից արդեն իսկ տրվել են համապատասխան կարգադրություններ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին