Կարևոր իրադարձություններ

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

14 Մայիս, 2021 17:09
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի դեսպանին

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին և գլխավոր խորհրդական Վյաչեսլավ Լիսուխային:

Ողջունելով հյուրերին` Անահիտ Ավանեսյանը կարևորել է Հայաստանի և Բելառուսի միջև առողջապահության բնագավառում բնականոն համագործակցությունը, հատկապես` Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայության զարգացման ուղղությամբ։

«Մեր երկու երկրների միջև սերտ համագործակցությունը շարունակվում է: 2019 թվականին Մինսկում հանդիպել եմ Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարի հետ, քննարկել Հայաստանում օրգանների փոխպատվաստման ծառայության ներդրման վերաբերյալ հարցեր և գործակցության ամրապնդմանն ուղղված մի շարք հեռանկարային թեմաներ: Սակայն COVID-19-ի համավարակն ու պատերազմը որոշակիորեն խոչընդոտ հանդիսացան մեր առաջիկա անելիքներին: Այնուամենայնիվ, հույս ունեմ, որ համատեղ ծրագրերը կյանքի կկոչենք, ու երկուստեք կաշխատենք այդ ուղղությամբ»,-ասել է Անահիտ Ավանեսյանը:

Կողմերն անդրադարձել են գիտակրթական, դեղորայքային քաղաքականության ոլորտներում, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և բուժման ուղղությամբ համագործակցությանը:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել նշված և այլ ոլորտներում ընդլայնել համատեղ անելիքները:

Возможно, это изображение (2 человека, люди стоят, люди сидят и в помещении)

Возможно, это изображение (2 человека, люди сидят и костюм)

Возможно, это изображение (1 человек и сидит)

Возможно, это изображение (2 человека и люди сидят)

 

Լրահոս

Դիտել ավելին