Կարևոր իրադարձություններ

Հարությունյանն ու Զասը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել. ՀԱՊԿ-ը դեռ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել

14 Մայիս, 2021 15:35
Հարությունյանն ու Զասը ևս մեկ հեռախոսազրույց են ունեցել. ՀԱՊԿ-ը դեռ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հաղորդում է ՌԻԱ նովոստին։

«ՀԱՊԿ քարտուղարությունն իրավիճակի հետ կապված ոչ մի փաստաթուղթ դեռ չի ստացել, սակայն աշխատանքային ակտիվ շփումներ են ընթանում հայ պաշտոնյաների հետ։ Մասնավորապես գլխավոր քարտուղարը իրավիճակն այսօր ևս մեկ անգամ քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ»,- ասել է Զայնետդինովը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին