Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իր «ուժերը տեղակայվում են իրենց պատկանող դիրքերում»

14 Մայիս, 2021 10:07
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իր «ուժերը տեղակայվում են իրենց պատկանող դիրքերում»

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանում սրացման վերաբերյալ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«2020-ի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն՝ օկուպացիայից ազատագրված Լաչինի և Քելբաջարի շրջանների ‘ Հայաստանին սահմանակից շրջաններում, ռելիեֆի բարդ լեռնային կառուցվածք և կլիմայական պայմաններ ունեցող կետերում եղանակային պայմանների բարելավմամբ՝ ադրբեջանական սահմանապահ ուժերը տեղակայվում են մեր երկրին պատկանող դիրքերում: Այս գործընթացը կատարվում է սովորական ռեժիմով և համակարգված։

Երկու պետությունների միջև անկախության վերականգնումից ի վեր հայտնի պատճառներով բացակայում էր պետական սահմանը, և այդ պատճառով ներկայում խոսքը կողմերի միջև առկա բարդ տեխնիկական գործընթացի մասին է, որն ուղեկցվում է կողմերի տարաձայնություններով:

Զարմանք է առաջացնում, որ այս գործընթացի հետ կապված հայկական կողմը, ոչ ադեկվատ արձագանքելով, հանդես է գալիս սադրիչ հայտարարություններով։ Անթույլատրելի ենք համարում պաշտոնական շրջանակների կողմից այս հարցը քաղաքական նպատակներով օգտագործելու փորձերը՝ կապված Հայաստանում նախընտրական իրավիճակի հետ։

Մայիսի 12-ից Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը գտնվում է գործուղման մեջ, բանակցություններ են վարվում հակառակ կողմի սահմանապահների հետ և համապատասխան քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

Հայաստանի ռազմաքաղաքական շրջանակներին խորհուրդ ենք տալիս խուճապի չմատնվել, ընդունել Ադրբեջանի Զանգելանի, Կուբաթլիի, Լաչինի և Քելբաջարի շրջանների երկայնքով միջպետական սահմանի ռեժիմի իրականությունը և չսրել չհիմնավորված իրավիճակը տարածաշրջանում: Նման իրավիճակները կարող են և պետք է լուծվեն երկու կողմերի զինվորականների միջև քննարկումների և փոխադարձ շփումների միջոցով։

Ադրբեջանն իր կողմից հավատարիմ է նշված տարածաշրջանում լարվածության թուլացմանը և կոչ է անում համապատասխան միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ»։

 

Լրահոս

Դիտել ավելին