Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604
    616

  • RUB

    6,88
    7,12

Կարևոր իրադարձություններ

 

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրապայքարին. «Հրապարակ»

14 Մայիս, 2021 09:49
Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերից է բխում, որ ՀԱԿ-ը մասնակցի ընտրապայքարին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեք նախագահների դաշինքով ընտրություններին մասնակցելու Լեւոն Տեր-Պետրոսյանի կառուցողական առաջարկը թեեւ մերժվել է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից, սակայն հենց նրանց շահերից է բխում, որ ՀՀ առաջին նախագահը մասնակցի ընտրապայքարին՝ դառնալով ընտրությունների այլընտրանք՝ իշխանության եւ նախկինների արանքում։ Մանավանդ, որ երրորդ ուժի տեղի հավակնորդները շատ են, եւ եթե Տեր-Պետրոսյանը չմասնակցի, ապա այդ տեղը կարող են զբաղեցնել «Լուսավոր Հայաստանը», «Սասնա ծռերը», անգամ Արման Բաբաջանյանն ու Արամ Սարգսյանը։

Մեր տեղեկություններով, ըստ անկախ սոցիոլոգիական գաղտնի հարցումների՝ Սյունիքի «ողջույններից» հետո Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը մոտ 4 կետով անկում է գրանցել։ Բայց այնպես չէ, որ դա մեխանիկորեն գումարվել է սեւերի օգտին։ Հերթական հիասթափվածների բանակը, որպես կանոն, միանում է ընտրություններին չմասնակցողների բանակին։ Իսկ որքան ցածր լինի մասնակցության շեմը, այնքան կմեծանա իշխանությունների՝ հաղթելու հավանականությունը։ Իսկ չմասնակցելու մտադրություն ունեցողներն արդեն մոտ 60 տոկոս են կազմում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին