Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր չարամիտ գործունեության հետևանքով կառերեսվի լուրջ հետևանքների․ սենատոր Մենենդես

14 Մայիս, 2021 09:38
Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր չարամիտ գործունեության հետևանքով կառերեսվի լուրջ հետևանքների․ սենատոր Մենենդես

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հանդես է եկել  հայտարարությամբ՝ անդրադառնալով Սյունիքում ադրբեջանական ուժերի անօրինական առաջխաղացմանը:

«Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և ագրեսիայի անօրինական դրսևորում է, որն ընդգծում է այն մշտական վտանգը, որին շարունակում է բախվել հայ ժողովուրդը: Այսօր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը որպես ամբողջություն պետք է վճռականորեն արձագանքի այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեության հետևանքով կառերեսվի լուրջ հետևանքների։

Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին ներգրավվել այդ հարցի կարգավորմանը բարձրագույն մակարդակով՝ հստակեցնելով, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան անընդունելի են»,- ասվում է Մենենդեսի հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին