Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    604
    616

  • RUB

    6,88
    7,12

Կարևոր իրադարձություններ

 

Զարեհ Սինանյանին անգամ իշխանությունը չի վստահում. «Իրավունք»

14 Մայիս, 2021 09:10
Զարեհ Սինանյանին անգամ իշխանությունը չի վստահում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

««Հայաստան» համահայկական հիմնադրամի բարձրագույն ղեկա­վար մարմինը Հոգաբարձուների խոր­հուրդն է՝ նախկինում կազմված 37, այժմ՝ 30 անդամներից:

Հատկանշական է այն, որ խորհրդի կազ­մում նախկի­նում եղել է ՀՀ սփյուռքի հիմնադիր-նախարար Հրանուշ Հակոբյանը, ապա նրան հա­ջորդել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպոր­տի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը զբաղեցնում էր ՀՀ սփյուռքի նախա­րարի պաշտոնը:

Ըստ նույն տրամաբա­նության, թվում է, թե այժմ էլ հոգաբար­ձուների խորհրդի կազմում պետք է լի­ներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձ­նակատար Զարեհ Սինանյանը, բայց մի­այն թվում է: «Իրավունքի» ուսումնասի­րությունը ցույց տվեց, որ Մխիթար Հայրապետյանից հետո Սփյուռքի հարցե­րով զբաղվող գերատեսչության ղեկա­վարին, պարզապես, տեղ չեն տվել կամ էլ՝ չեն վստահել, և նա այդպես էլ դուրս է մնացել Հոգաբարձուների խորհրդի կազմից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին