Կարևոր իրադարձություններ

Որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են. «Իրավունք»

14 Մայիս, 2021 08:15
Որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Չնայած նրան, որ նախընտրական ցուցակները պետք է մինչև մայիսի 26-ը քաղաքական ուժերն արդեն ներ­կայացնեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով, բայց որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են:

Այդ թվում՝ դեռևս չեն կարողանում որևէ քաղաքական ուժի հետ դաշինքավորվելու համաձայնության գալ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, Զա­րուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը և «Ազգային օրակարգ» կուսակցությունը:

Հիշեցնենք, որ այս ուժերը Հայրենի­քի փրկության շարժման մաս էին կազ­մում, սակայն շարժման մասնատումից հետո այս կամ այն թևին այդպես էլ չհարեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին