Կարևոր իրադարձություններ

Արա Այվազյանը Ֆիլիպ Ռիքերի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրիչ գործողությունները

13 Մայիս, 2021 23:01
Արա Այվազյանը Ֆիլիպ Ռիքերի հետ հեռախոսազրույցում ներկայացրել է ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացված սադրիչ գործողությունները

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի հետ: 

ԱԳՆ-ն հայտնում է, որ հեռախոսազրույցի առանցքում տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի քննարկումն էր: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր զրուցակցին հանգամանորեն ներկայացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների կողմից իրականացված սադրիչ գործուղությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: Արա Այվազյանն ընդգծել է Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների անընդունելիությունը և անթույլատրելիությունը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ միջազգային հանրության կողմից Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ նմանօրինակ ոտնձգությունների նկատմամբ հանդուրժողականությունը հղի է տարածաշրջանի ապակայունացման սպառնալիքով:

 

Լրահոս

Դիտել ավելին