Կարևոր իրադարձություններ

Իսրայելական բանակը հրթիռակոծել է Գազայում Համասի բարձրաստիճան սպաների բնակարանները

13 Մայիս, 2021 21:22
Իսրայելական բանակը հրթիռակոծել է Գազայում Համասի բարձրաստիճան սպաների բնակարանները

Իսրայելական բանակը հրթիռակոծել է Գազայի հատվածում Համասի բարձրաստիճան սպաների չորս բնակարաններ, որոնք օգտագործվել են ռազմական գործողությունների պլանավորման համար: Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը, գրում է РИА Новости գործակալությանը:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Բրիգադ ալ Քասամ»-ի հրամանատարի տեղակալին պատկանող բնակարանի ուղղությամբ։ Բացի այդ, Իսրայելի զինված ուժերը հրթիռակոծել են երեք բնակարաններ, որոնք պատկանում են Գազայի հյուսիսային մասում գտնվող Դեյր-ալ-Բալախի գնդի հրամանատարներին: Բոլոր բնակարանները օգտագործվել են Համասի հարձակումների պլանավորման և կառավարման նպատակով», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին