Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի արձագանքը Հայաստանի հարավում կատարվող իրադարձությունների վերաբերյալ ավելի մեծ տագնապներ է առաջացնում. Բաբաջանյան

13 Մայիս, 2021 19:37
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի արձագանքը Հայաստանի հարավում կատարվող իրադարձությունների վերաբերյալ ավելի մեծ տագնապներ է առաջացնում. Բաբաջանյան

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի արձագանքը Հայաստանի հարավում կատարվող իրադարձությունների վերաբերյալ ավելի մեծ տագնապներ է առաջացնում։ Այդ հայտարարությունը փաստում է, որ Ռուսաստանն այս փուլում ի զորու չէ, կամ չի ցանկանում Սյունիքի մարզում ադրբեջանցիների կողմից Հայաստանի սուվերեն տարածք դիվերսիոն անցման առաջացրած լարումներից հետո իրավիճակի կառավարումը իրականացնել հայ-ռուսական երկկողմ պայմանագրի համաձայն։

Ռուսաստանն ի վիճակի՞ է ապահովել համաձայնագրի կատարումը: Այդ իմաստով փաստորեն դառնում ենք երկրորդ փաստի ականատես, որը կասկածի տակ է դնում Ռուսաստանի կամ կարողությունը, կամ էլ ցանկությունը՝ կատարել նոյեմբերի 9-ի համաձայնագրի սեփական պատասխանատվությանն առնչվող քայլեր:

Ռազմագերիների հարցին զուգահեռ, ավելանում է Ադրբեջանի սադրանքների զսպման հանգամանքը, եթե, կրկնվեմ, Ռուսաստանն ինքը չունի մասնակցություն այդ սադրանքների ծրագրմանն ու դերակատարում դրանց իրականացումն ապահովելու հարցում:

Ռուսաստանը պետք է պատասխան տա իր փոխարեն, ոչ միայն որպես Հայաստանի անվտանգային դաշնակից, որն ունի որոշակի պարտավորություններ ՀՀ տարածքի անվտանգության իմաստով, այլ առաջին հերթին թերևս որպես նոյեմբերի 9-ի համաձայնագրի «միջնորդ-պատասխանատու»:

Բոլոր դեպքերում՝ չի կարողանում Ռուսաստանը, թե չի ցանկանում, աներկբա է մի բան, որ Հայաստանը պետք է առավելագույնն անի անվտանգային ռազմական և քաղաքական երաշխիքների բարձրացմանն ուղղված այլընտրանքային հնարավորություններ ձևավորելու համար, որոնք ենթադրում են ոչ միայն ներքին կարողության աստիճանի էական բարձրացմանը միտված քայլեր, այլ նաև արտաքին աջակցող հավելյալ գործընկերային մեխանիզմների ապահովման:

Ընդ որում, սեփական պատասխանատվության իրացման մեղմ ասած թերության պայմաններում այդ հարցում Հայաստանի հանդեպ Ռուսաստանից խոչընդոտի հարուցումը կարող է վկայել միայն ադրբեջանական սադրանքների ուղղակի, թե անուղղակի քաջալերման մասին»:

 

Լրահոս

Դիտել ավելին