Կարևոր իրադարձություններ

Ռուստամ Բաքոյանը ծանոթացել է Ջրաշեն համայնքի եզդիների խնդիրներին

13 Մայիս, 2021 16:56
Հեղինակ՝ Ռուստամ Բաքոյան
Ռուստամ Բաքոյանը ծանոթացել է Ջրաշեն համայնքի եզդիների խնդիրներին
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
«Երևան քաղաքի Էրեբունի վարչական տարածքի Ջրաշեն համայնքի եզդիները ունեն ոռոգման ջրի, սեփականության իրավունքի և դպրոցում մայրենի եզդերենի դասավանդման հետ կապված խնդիրներ: Մայիսի 11-ին համայնքի ներկայացուցիչներին ընդունել ենք ՀՀ Ազգային Ժողովում։ Խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով մայիսի 12-ին այցելել ենք Ջրաշեն համայնք։
1960-ականներին Ջրաշենի եզդիական համայնքի բնակիչներին աշխատանքի դիմաց անհատույց տրամադրվել են շուրջ 2000 քմ․ տնամերձ հողակտորներ, որոնք գրանցված են համայնքի ծխամատյանում: Համայնքի ներկայացուցիչները դիմել են Երևանի քաղաքապետարան (Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality) սեփականության իրավունքը գրանցելու համար, որտեղից տեղեկացրել են, որ սահմանված կարգով 300 քմ․ տրամադրվում է անհատույց, իսկ 1700-ը բնակիչները կարող են գնել:
Համայնքը ունի նաև ոռոգման ջրի հետ կապված խնդիրներ։ Ջրատար խողովակները անմխիթար վիճակում են: Համայնքի եզդիների շուրջ 70 տնտեսություն չի կարողանում ոռոգել հողատարածքները:
Համայնքում առկա այս երեք կարևորագույն խնդիրները քննարկելով պատկան մարմինների ներկայացուցիչների հետ, հետամուտ ենք լինելու դրանց՝ հնարավորինս արագ լուծմանը»։
 

 

Լրահոս

Դիտել ավելին