Կարևոր իրադարձություններ

Մեր կողմից բանակցողները վերջնաժամկետ են տվել ադրբեջանցիներին՝ Սև լճի տարածքը լքելու համար. «Հրապարակ»

13 Մայիս, 2021 13:18
Մեր կողմից բանակցողները վերջնաժամկետ են տվել ադրբեջանցիներին՝ Սև լճի տարածքը լքելու համար. «Հրապարակ»
Hraparak.am-ը գրում է.

Առավոտյան տեղեկացանք, որ Սեւ լճի տարածքում իրավիճակը նույնն է՝ լիճը գտնվում է թշնամու վերահսկողության տակ եւ ՀՀ իշխանություններն ընդամենը հույս ունեն, որ կհամոզեն նրանց կամովին հեռանալ մեր տարածքից։ Առավոտյան արդեն գործին խառնվել են նաեւ ռուս խաղաղապահները։ Ժամը 12-ից բանակցություններ են սկսվել։ Այդ բանակցություններին մեր կողմից մասնակցում են առաջին եւ չորրորդ բանակային կորպուսների հրամանատարները, իշխանություններից այլ ներկայացուցիչներ չկան։ Ըստ մեր աղբյուրների՝ ո՛չ մարզպետը, ո՛չ ԱԱԾ և ո՛չ էլ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա չեն։

Մեզ փոխանցեցին, որ մեր կողմից բանակցողները վերջնաժամկետ են տվել ադրբեջանցիներին՝ Սև լճի տարածքը լքելու համար, և եթե ժամկետը լրանալուն պես նրանք չնահանջեն, պատրաստվում են ուժ կիրառել։ Հիշեցնենք, որ ադրբեջանցիները, խախտելով ՀՀ սուվերեն սահմանները, առաջ են եկել 3.5 կմ։ 

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։ 
 
 

Լրահոս

Դիտել ավելին