Կարևոր իրադարձություններ

Հրազդանում արդեն նախընտրական կրքերը եռում են. «Հրապարակ»

13 Մայիս, 2021 08:55
Հրազդանում արդեն նախընտրական կրքերը եռում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հրազդանում արդեն նախընտրական կրքերը եռում են։ Մենք տեղեկացանք, որ ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» դաշինքի Հրազդանի գրասենյակը կղեկավարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի նախկին տնօրենը՝ ՀՅԴ անդամ Արտաշ Հունանյանը: «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբը Հրազդանում կղեկավարի Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը: Նա իր շուրջն է հավաքել թիմակիցներին, քաղաքապետարանի բաժինների նախկին պետերին: Հրազդանում 300-ից ավելի ՀՀԿ անդամ կա, ովքեր դուրս չեն եկել ՀՀԿ-ից եւ այժմ ակտիվ լծվել են նախընտրական աշխատանքներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին