Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    502

  • EUR

    585
    601

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

 

Ո՞վ կգլխավորի ՔՊ-ի Շիրակի մարզի շտաբը․ Հովհաննես Հարությունյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

12 Մայիս, 2021 23:55
Ո՞վ կգլխավորի ՔՊ-ի Շիրակի մարզի շտաբը․ Հովհաննես Հարությունյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդես է եկել աշխատանքային 100 օրերն ամփոփող ասուլիսով։

Հարությունյանն անդրադարձել է առաջիկա քաղաքական իրադարձություններին։

Լրագրողների հարցին ի պատասխան՝ Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է, որ գլխավորելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մարզային շտաբը։
Ըստ մարզպետի, կարևորը նախընտրական գործընթացում ամեն ինչ օրենքի դաշտում կազմակերպելն ու իրականացնել է, վարչական ռեսուրսի կիրառում Շիրակի մարզպետը թույլ չի տալու, անկախ հանգամանքից, թե քաղաքական որ ուժի համար է այն ծառայելու:
 
«Ինձ համար առաջնայինը ընտրական գործընթացը առանց օրինախախտման կազմակերպելն է։ Ես կլինեմ երաշխավոր օրենքի խախտողին օրենքով նախատեսված պատիժը կիրառելու ճանապարհին»,- նշել է Հովհաննես Հարությունյանը։
Մարզպետը կարևոր է համարել քաղաքացիների պատասխանատվության զգացումի բարձրացումը ևս՝ նշելով, որ քաղաքացիները չպետք է լինեն գործիք նպատակի ճանապարհին։

 

Լրահոս

Դիտել ավելին