Կարևոր իրադարձություններ

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

12 Մայիս, 2021 21:20
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են իրավիճակը ԼՂ-ում

Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրադրությունը։  Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

«Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը ռուս խաղաղապահների տեղակայման գոտում», - ասված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին