Կարևոր իրադարձություններ

Զորամիավորումը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ․ հայտարարվել է ուսումնական տագնապ

12 Մայիս, 2021 20:10
Զորամիավորումը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ․ հայտարարվել է ուսումնական տագնապ

Մայիսի 12-ին 5-րդ զորամիավորումը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի. ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի:

Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Զորամիավորման վարչակազմը և ենթակա ստորաբաժանումների անձնակազմը հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք և մեկնել նախորոշված շրջաններ։ Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս․ Գրիգորյանը ստուգել է զինծառայողների մարտական պատրաստականության աստիճանն ու ֆունկցիոնալ պարտականությունների իմացությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին