Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    520

  • EUR

    622
    634

  • RUB

    7,1
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

Քաղաքական հայտ ներկայացրած բանդան կազմակերպված մեդիաօպերացիաներ է իրականացնում մեր պետության ներսում. պատգամավոր

12 Մայիս, 2021 20:01
Հեղինակ՝ Արթուր Հովհաննիսյան
Քաղաքական հայտ ներկայացրած բանդան կազմակերպված մեդիաօպերացիաներ է իրականացնում մեր պետության ներսում. պատգամավոր

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կեսօրից սկսած ռոբասերժական թայֆային պատկանող «լրատվական» կոչվածներ, ինչ-որ պալատական երգիչներ ու դերասաններ, մանրածախ գներով ծախված քաղաքական ու հանրային գործիչներ, քաղաքապետիկներ, նախկին մարզպետիկներ, իրար հերթ չտալով, սկսեցին մեդիատեռորի ենթարկել մեր ժողովրդին։
Իրականությունն այն է, որ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Քաղաքական հայտ ներկայացրած բանդան, օգտվելով այս և նմանատիպ այլ հանգամանքներից, կազմակերպված մեդիաօպերացիաներ է իրականացնում մեր պետության ներսում, մեր ժողովրդի դեմ։
Սկզբում բարոյականության հետ կապ չունեցող Newspress.am կայքը տարածեց տեղեկատվություն կրակոցների, վիրավորների մասին, հետո Hraparak.am-ը տարածեց նոյեմբերի 29-ի նկար` նշելով, թե իբր հենց հիմա զորք է տեղափոխվում Սյունիք, սրանց միացան Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը` իրեն պատկանող Para.tv-ով , Գորիսի փոխքաղաքապետիկներ` վիրավորների մասին իրենց ստերով ու էլի բազմաթիվ մեդիառեսուրսներ ու պալատական ծաղրածուներ, որոնք ուղիղ սնվում են ռոբասերժական մնացորդներով։ Այս ամենի հերքումից հետո խաղին միացան դաշնակներն իրենց Yerkir.am կոչվածով ու սկսեցին այս անգամ ստեր տարածել Գեղարքունիքում սահմանային լարվածության մասին, ինչը կրկին ամբողջությամբ սուտ էր։
Կարճ ասած` թվարկածս խմբակի անդամները, շատ լավ գիտակցելով, որ հետպատերազմյան շրջանում գտնվում ենք բավականին բարդ իրավիճակում և ունենք մեր պետության առջև ծառացած բազում խնդիրներ, փորձ են անում ստեղծել վախի ու լարվածության մթնոլորտ` քաղաքական դիվիդենտներ շահելու համար։
Բայց այս ամենը քաղաքականության հետ կապ չունի, սա հակապետական գործունեության վառ օրինակ է։ Թվարկածս բոլոր մեդիառեսուրսները, պալատական գործիչները մեր երկրում ծավալում են հակապետական գործունեություն։
Պատերազմի օրերին էլ նույն այս կազմը կատարում էր ադրբեջանաթուրքական հետախուզության դեր սահմանային իրավիճակի ու զորքերի տեղաշարժի մասին լուրեր տարածելով, իսկ այսօր արդեն ալիեւի հետ ձեն-ձենի տված ոտնձգում են մեր պետության, ժողովրդի դեմ։
Ցանկացած նման վարքագիծ պետք է արժանանա ամենախիստ գնահատականին օրենքի եւ բարոյականություն տեսանկյունից»։
 

 

Լրահոս

Դիտել ավելին