Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ նախագահը Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների վերադարձի խնդրին

12 Մայիս, 2021 17:44
ՀՀ ԱԺ նախագահը Լիտվայի վարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների վերադարձի խնդրին

Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեին:

Ողջունելով հայկական պատվիրակությանը Լիտվայի կառավարությունում՝ գործադիրի ղեկավարը նշել է, որ երկու երկրների հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ Լիտվան պատրաստակամ է շարունակել խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արարատ Միրզոյանն իր հերթին կարեւորել է Լիտվայի հետ փոխգործակցությունը թե՛ երկկողմ ձեւաչափում, թե՛ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակում, ինչում մեծ դեր ունի Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կյանքի կոչումը, որը եվրոպական երկրներից առաջինների թվում վավերացրել է հենց Լիտվան:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակին, ռազմագերիների վերադարձի խնդրին, երկու երկրների փոխգործակցությանը նոր կորոնավիրուսային համավարակի հաղթահարման ուղղությամբ, ինչպես նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին եւ սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին