Կարևոր իրադարձություններ

Ծանր հանցագործության մեջ հետախուզվողը առևանգել էր իրեն տեղափոխող ավտոմեքենան ու վնասել մի քանի ավտոմեքենաներ

12 Մայիս, 2021 12:27
Ծանր հանցագործության մեջ հետախուզվողը առևանգել էր իրեն տեղափոխող ավտոմեքենան ու վնասել մի քանի ավտոմեքենաներ

Մայիսի 11-ին Երևանում իրականացրել են ոստիկանական հատուկ օպերացիա։ Քրեական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվող Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչը՝ 39-ամյա Վարդան Մինասյանը, Արտաշատ քաղաքից «Toyota» մակնիշի տաքսի ավտոմեքենայով ուղևորություն է վերցրել դեպի Երևան, գրում է Shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկանները օպերատիվ ձևով կատարում են անրաժեշտ դարանակալումներ, և կասկածյալը տաքսիով հայտնվում է Արտաշատի ոստիկանների տեսադաշտում։ Երբ «Toyota»-ն մոտենում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ 1-ին փողոցի 100 հասցեին, ՃՈ ծառայողը կանգնեցնում է ավտոմեքենան և պահանջում, որպեսզի վարորդը ներկայացնի ավտոմեքենայի փաստաթղթերը։ Վարորդը իջնում է ավտոմեքենայից ու երբ մոտենում է ՃՈ ծառայողին, ավտոմեքենան առևանգվում է։ Ոստիկաններն սկսում են հետապնդել առևանգվող ավտոմեքենան, ընթացքում վնասում մի քանի ավտոմեքենաներ, սակայն առևանգիչը չի կարողանում դիմել փախուստի. հայտնվում է ոստիկանների շրջափակման մեջ, ու ոստիկանների հմուտ գործողությունների արդյունքում առևանգված ավտոմեքենան վարած Վ. Մինասյանը վնասազերծվում և բերման է ենթարկվում Արտաշատի բաժին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին