Կարևոր իրադարձություններ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ու աշխատակցին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն

12 Մայիս, 2021 11:40
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալին ու աշխատակցին մեղադրանք է առաջադրվել. դատախազություն

Երևանի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով ձերբակալվել են վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը:

ՀՀ գլխավոր դատախազությունից ԶԼՄ-ների հարցին ի պատասխան տեղեկացրել են, որ վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), իսկ աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն): 

 

Լրահոս

Դիտել ավելին