Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    490
    502

  • EUR

    585
    601

  • RUB

    6,72
    7,02

Կարևոր իրադարձություններ

 

«Freedom House»-ն Ադրբեջանին կոչ է արել գերիների մասին տեղեկատվություն տրամադրել ՄԻԵԴ-ին

12 Մայիս, 2021 11:18
«Freedom House»-ն Ադրբեջանին կոչ է արել գերիների մասին տեղեկատվություն տրամադրել ՄԻԵԴ-ին

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին  ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: 

Կազմակերպության Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդտը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մենք խորապես մտահոգված ենք վերջերս տեղի ունեցած զինված հակամարտությունից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային և դաժան  վերաբերմունքի, ներառյալ՝ կտտանքների մասին հաղորդագրություններով: Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում ամբողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ գերեվարված հայերի նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդագրությունները հետաքննելու հարցում՝ անկախ նրանց կարգավիճակից և ապահովել պահվող անձանց պաշտպանությունը՝ միջազգային մարդասիրական իրավունքների պահանջների համաձայն, ներառյալ պաշտպանությունը կտտանքներից և անմարդկային վերաբերմունքից: Որպես երկիր, որը ստորագրել է Մարդու իրավունքների մասին եվրոպական կոնվենցիան, Ադրբեջանը պարտավոր է տրամադրել հարցվող ամբողջ տեղեկատվությունը, որպեսզի նպաստի այս լուրջ հարցերի թափանցիկ հետաքննությանը»:

Լրահոս

Դիտել ավելին