Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    520

  • EUR

    622
    634

  • RUB

    7,1
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

Գյուղատնտեսությունն անկում է ապրում․ «Ժողովուրդ»

12 Մայիս, 2021 09:05
Գյուղատնտեսությունն անկում է ապրում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում նվազում է ոչ միայն տնտեսական ակտիվության ցուցանիշը, այլեւ անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 3 ամիսների արդյունքներով, նվազել է 1 տոկոսով` կազմելով 75 մլրդ 417.6 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության ոլորտում: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում այս տարվա 3 ամիսներին գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 87 մլրդ 540 մլն դրամ, ինչը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 0.7 տոկոսով: Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 8 մլրդ 204 մլն 600 դրամ. այն անցած տարվա ցուցանիշից պակաս է 2.5 տոկոսով:

Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտի հիմնական խնդիրների մասին նախօրեին՝ խորհրդարանում իր ելույթի ժամանակ, բարձրաձայնեց ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով. «Չունենք գյուղատնտեսության նախարարություն, եւ գյուղացին այսօր՝ հենց հիմա, մեր մարզում գոնե շատ մարդիկ չեն կարողանում իրենց գյուղատնտեսական արտադրանքը իրացնել։ Ես տեղյակ եմ պահել նաեւ էկոնոմիկայի նախարարությանը, բայց որեւէ հարցով սայլը տեղից չի շարժվում: Ու շարունակվում է այն գործելաոճը կամ այն սկզբունքները գյուղատնտեսության ոլորտում, որ գյուղացին զբաղվում է գյուղատնտեսությամբ, շարունակում է կքել վարկերի տակ եւ աղքատանում է, իսկ խոշոր գործարարները զբաղվում են գյուղատնտեսությամբ եւ ավելի են հարստանում: Այս գործելաոճը շարունակվում է նաեւ հետհեղափոխական Հայաստանում»։ Այնպես որ, Վիճակագրական կոմիտեի արձանագրած ցուցանիշները սպասելի են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին