Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    520

  • EUR

    622
    634

  • RUB

    7,1
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

Իրանում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Ալի Ասղար Մունեսանին հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող մեծ աշխատանքի համար

11 Մայիս, 2021 22:55
Իրանում ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Ալի Ասղար Մունեսանին հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող մեծ աշխատանքի համար

Մայիսի 10-ին ԻԻՀ մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռնարվեստի նախարարությունում տեղի ունեցավ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը նախարար Ալի Ասղար Մունեսանի հետ։ Այս մասին տեղեկանում են Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։

ՀՀ դեսպանը շնորհակալություն հայտնեց նախարար Ալի Ասղար Մունեսանին Իրանում հայկական մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ իրականացվող մեծ աշխատանքի համար։ Նա նշեց, որ ԻԻՀ իշխանությունների նմանօրինակ գործունեությունը և հոգատար վերաբերմունքը տարբեր կրոնական և մշակութային արժեքների և ժառանգության նկատմամբ չափազանց այժմեական է և կարող էր ուսանելի ուղերձ լինել տարածաշրջանի որոշ երկրների համար։

Նախարար Մունեսանը հանգամանալից կերպով ներկայացրեց մշակութային ժառանգության պահպանության ոլորտում ԻԻՀ կողմից կատարված մեծածավալ աշխատանքը, ինչպես նաև առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի շրջանակներում։

Զրուցակիցներն անդրադարձան հայկական եկեղեցիների և հուշարձանների պահպանության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, խոսվեց Երևանում Կապույտ մզկիթի վերանորոգման աշխատանքների ընթացքի մասին։

Քննարկվեց նաև զբոսաշրջության ոլորտում համատեղ աշխատանքների ակտիվացման հարցը։

Լրահոս

Դիտել ավելին