Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    520

  • EUR

    622
    634

  • RUB

    7,1
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, վիրավորներինը՝ 152

11 Մայիս, 2021 20:59
Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, վիրավորներինը՝ 152

Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, որոնցից 10-ը երեխաներ են, ևս 152 մարդ ստացել է մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ: Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

«Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը Գազայի հատվածում հասել է 28-ի, այդ թվում 10 երեխա: 152 մարդ վիրավորվել է»,- տեղեկացրել են Գազայի հատվածի Առողջապահության նախարարությունից:  

Պաղեստինի անկլավին սահմանակից քաղաքներում, ինչպես նաև Աշկելոնում նախորդ գիշերվանից օդային տագնապի ձայները չեն դադարում: 13:00-ից պաղեստինյան խմբավորումները սկսել են կրակահերթի տակ պահել խոշոր Աշդոդ քաղաքը:    

Երկուշաբթի օրվանից Իսրայելի տարածքի ուղղությամբ Գազայի հատվածից բաց է թողնվել ավելի քան 200 հրթիռ, իսրայելական բանակն ի պատասխան ոչնչացրել է ավելի քան 130 ռազմական նպատակակետ, 15 գրոհային: Իսրայելի բանակը ներգրավել է 5 հազար պահեստազորյինների՝ պաղեստինյան իսլամիստների դեմ օպերացիայում տարբեր ստորաբաժանումներ ամրապնդելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին