Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    520

  • EUR

    622
    634

  • RUB

    7,1
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

Նեթանյահուն հրահանգել է ուժգնացնել ու ավելացնել Գազայի ուղղությամբ հարվածները

11 Մայիս, 2021 19:25
Նեթանյահուն հրահանգել է ուժգնացնել ու ավելացնել Գազայի ուղղությամբ հարվածները

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է Գազայի հատվածին հարվածների ուժգնությունն ու հաճախականությունը մեծացնելու մտադրության մասին: Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետի Twitter-ի պաշտոնական էջում երեքշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ:

«Իրադրության գնահատման արդյունքներով որոշում է ընդունվել այն մասին, որ հարվածների ուժգնությունն ու հաճախականությունը (Գազայի հատվածին) կավելանա», - նշվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կրկին սրվել է, կողմերը փոխադարձ հրթիռակոծության են ենթարկել հակառակորդի դիրքերն ու խաղաղ բնակավայրերը: Գազայի հատվածում արդեն կա 28 զոհ, նրանց թվում՝ 10 երեխա և մեկ կին:

Լրահոս

Դիտել ավելին