Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ է անիմաստ աղմկում Հրանտ Բագրատյանը, և ինչով պետք է զբաղվի նա, երբ «Պոզեր և սմբակներ» գրասենյակը կհայտարարվի սնանկ․ Armlife.am

11 Մայիս, 2021 17:12
Ինչո՞ւ է անիմաստ աղմկում Հրանտ Բագրատյանը, և ինչով պետք է զբաղվի նա, երբ «Պոզեր և սմբակներ» գրասենյակը կհայտարարվի սնանկ․ Armlife.am

Armlife.am-ը գրում է․ 

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը և ոչ միայն նա մեղադրում են Բարգավաճ Հայաստանին և Լուսավոր Հայաստանին, որ նրանք չառաջադրեցին վարչապետի սեփական թեկնածու, և թույլ տվեցին, որ խորհրդարանը լուծարվի, և որի տրամաբանական շարունակությունը արտահերթ խորհրդարանական ընտրություննեի անցկացումն էր: Սրանց ասածն այն է, որ եթե խորհրդարանական ընդդիմությունը առաջադրեր վարչապետի սեփական թեկնածու, ապա կարող էր անցկացնել սեփական թեկնածուին, ինչը ամենապակասը կարելի է անհեթեթություն որակել: Նույնիսկ անիմաստ է քննարկել այն հարցը, որ խորհրդարանական մեծամասնությունը, որը միարժեքորեն սատարում է գործող վարչապետին, կարող էր քվեարկել ընդդիմության առաջադրած վարչապետի թեկնածուի օգտին: Ավելին, եթե ԲՀԿ-ն կամ ԼՀԿ-ն առաջադրեին սեփական կամ միացյալ վարչապետի թեկնածու, ապա դա հնարավորություն կտար Իմ քայլը խմբակցությանը Նիկոլ Փաշինյանին վերընտրել վարչապետի պաշտոնում, ինչի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել էր Փաշինյանը: Այդ դեպքում Փաշինյանը կկարողանար հանգիստ պաշտոնավարել առանց մտահոգվելու ընտրություններ կազմակերպելու և դրա արդյունքում հնարավոր պարտությունից խուսափելու հնարավորության մասին: Եթե ԲՀԿ-ն կամ ԼՀԿ-ն վարչապետի թեկնածու առաջադրեին, և Իմ քայլը խմբակցությունը խորհրդարանական ընդդիմությանը մեղադրելով պայմանավորվածությունները խախտելու մեջ Փաշինյանին վերընտրեր վարչապետի պաշտոնում, այդ նույն Բագրատյանը և իր նմանները, ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին մեղադրելու էին Փաշինյանի պատվերը կատարելու մեջ, մեղադրելու էին արտահերթ խորհրդարանական ընտրությունները վիժեցնելու և Փաշինյանից ազատվելու սահմանադրական հնարավորությունը կորցնելու մեջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Լրահոս

Դիտել ավելին