Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում

11 Մայիս, 2021 13:27
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում

Երևան քաղաքում՝ mայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մայիսի 11-ի ցերեկը, 12-ին, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայիսի 13-15-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 11-14-ը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

 

Լրահոս

Դիտել ավելին