Կարևոր իրադարձություններ

ԱՍՀՆ-ն՝ մանկատների շրջանավարտներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի ժամկետի մասին

11 Մայիս, 2021 12:22
ԱՍՀՆ-ն՝ մանկատների շրջանավարտներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի ժամկետի մասին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են.

«Հարգելի՛ շահառուներ,

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պետական հոգածության ներքո գտնվող ՀՀ մանկատների շրջանավարտներին տրամադրվող բնակարանի գնման վկայագրի (ԲԳՎ) գործողության ժամկետը մինչև 2021 թ․ հունիսի 1-ն է։

Մանկատների շրջանավարտներից 206-ն արդեն բնակարանի գնման վկայագիր է ստացել։

Հիշեցնենք, որ բնակարանի գնման վկայագրի համար դիմումներ ընդունելու վերջնաժամկետը 2021 թվականի մարտի 1-ն էր:

ԲԳՎ ստանալու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիություն ունեցող, 1991 թվականից մինչ օրս սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունեցող և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք չօտարած ՀՀ մանկատների շրջանավարտները»:

 

Լրահոս

Դիտել ավելին