Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515
    520

  • EUR

    622
    634

  • RUB

    7,1
    7,34

Կարևոր իրադարձություններ

 

Զարեհ Սինանյանին մերժում են անգհամ հարազատ ԱՄՆ-ում. «Իրավունք»

11 Մայիս, 2021 09:27
Զարեհ Սինանյանին մերժում են անգհամ հարազատ ԱՄՆ-ում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար, Գլենդելի նախկին քաղաքապետ Զարեհ Սինանյանը կրկին, այսպես ասած, հերանց էր գնացել: Այո, նա էլի գործուղվել էր ԱՄՆ` ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 10-ը ներառյալ: Սինանյանը եղել է Վաշինգտոնում, Նյու Յորքում, Բոստոնում, Լոս Անջելեսում: Նախատեսված էր, որ նա համայնքային ու անհատական հանդիպումներ է ունենալու, քննարկելու է հետպատերազմյան ընթացքում Հայաստան-Սփյուռք համագործակցության նոր հեռանկարները, ներկայացնելու է իրենց ծրագրերը:

Սակայն, «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, անգամ հարազատ ԱՄՆ-ում Սինանյանի օրերը հարթ չեն անցել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` սփյուռքյան տարբեր կառույցների ներկայացուցիչներ մերժել են հանդիպել նրա հետ: Իսկ պատճառաբանությունը եղել է այն, թե ՙՍփյուռքի կողմից հանգանակված եւ Համահայկական հիմնադրամին փոխանցված գումարները «լափած» իշխանության ներկայացուցիչը բարոյական իրավունք չունի հարաբերվելու Սփյուռքի ներկայացուցիչների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին