Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմում շարունակվում են բախումներն Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև

11 Մայիս, 2021 00:32
Երուսաղեմում շարունակվում են բախումներն Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև

Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը հարվածներ են հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման օբյեկտներին։ Տեղեկությունը հայտնել է Իսրայելի ԶՈւ մամուլի ծառայությունը Twitter-ի էջում։

Նշվում է, որ հարվածները հասցվել են ի պատասխան Գազայի հատվածի հրթիռակոծության: Զինված ուժերի տվյալներով ՝ Գազայից Իսրայելի տարածքին հարվածել են 4 հրթիռներ, ինչպես նաև այլ պայթուցիկներ:


«Իզվեստիա» թերթի տվյալներով էլ՝ Իսրայելի պաշտպանության բանակը մայիսի 9-ին հարված է հասցրել Գազայի հատվածի հարավային մասում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական դիրքերին՝ ի պատասխան իրենց տարածքի հրթիռակոծման: Նույն օրը երեկոյան Իսրայելի ուղղությամբ երկու հրթիռ էր արձակվել Գազայի հատվածից, որոնցից մեկը խոցվել էր «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

 

Լրահոս

Դիտել ավելին