Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ ղեկավարն ընդունել է բարեգործ ֆրանսահայերի

11 Մայիս, 2021 00:00
ԱԻՆ ղեկավարն ընդունել է բարեգործ ֆրանսահայերի

Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը մայիսի 10-ին ընդունել է ֆրասահայ բարեգորածական կազմակերպությունների պատվիրակությանը, որի կազմում էին Հարավային Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի նախագահ Ժուլիեն-Տիգրան Հարունյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմական խորհրդի և Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցու խորհրդի ատենապետ Ռոբեր Ազիլազյանը, Ֆրանսիայի Հայ Երիտասարդություն կազմակերպության նախագահ Լևոն Խոզյանը, «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական կազմակերպության գլխավոր տնօրեն, Հայաստանի ծրագրերի ղեկավար Լուսինե Մելիքյանը, հայ-ֆրանսիական արևտրի պալատի պատվավոր նախագահ Սիմոն Ազիլազյանը, ֆրանսահայ համայնքի բարեգործական ծրագրերում ընդգրկված հայ և ֆրանսիացի երիտասարդներ:

Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է սփյուռքահայության դերը հայրենիքի զարգացման բոլոր գործընթացներում: Նա, մասնավորապես ընդգծել է ֆրանսահայության աջակցությունն արցախյան երեք պատերազմների հետևանքները հաղթահարելու ծանրագույն գործում և բարձր գնահատել զոհվածների, անհետ կորածների ընտանիքներին, հաշմանդամներին ու վետերաններին ցուցաբերվող շարունակական աջակցությունն ու հայրենիքի կողքին լինելու պատրաստակամությունը։

Հյուրերը նախարարի պաշտոնակատարի հետ քննարկել են 44-օրյա պատերազմի ընթացքում տրամադրված հումանիտար օգնության, դրա բաշխման և հետագա անհրաժեշտության հետ կապված հարցեր: Նշենք , որ այդ ծրագրերի շրջանակում ֆրանսահայերի միջոցներով ԱԻ նախարարության կարիքների համար տրամադրվել է RENAULT մակնիշի 3 հատ ավտոմեքենա:

Ա. Փիլոյանը վստահեցրել է, որ պատերազմի հետևանքները հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերով. «Այսօր ամենակարևորը միասնությունն է, այդ թվում՝ սփյուռքի հետ»։

 

Լրահոս

Դիտել ավելին