Կարևոր իրադարձություններ

Մահվան ելքով վրաերթ Երևանում, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին հետիոտնը մահացել է.

10 Մայիս, 2021 22:40
Մահվան ելքով վրաերթ Երևանում, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին հետիոտնը մահացել է.

Այսօր՝ մայիսի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 37-ամյա Վահե Պ.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով  Վիլնյուսի փողոցում վրաերթի է ենթարկել  հետիոտն, Երևանի բնակիչ, 56-ամյա Լիզա Գ.-ին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ում բախվել է հետընթաց կատարելիս, իր ավտոմեքենայով տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է:

Վահե Պ.-ն այնուհետև ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից օրվա պատասխանատուն տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագոծությունների քննության բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Վիգեն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242  հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ:  

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար  Արշակ Սաիյանի գլխավորությամբ: Վարորդը նույն դասակի ավագ տեսուչ Կամո Պետրոսյանի և տեսուչ Ալիկ Գալստյանի ուղեկցությամբ ավտոմեքենայով տեղափոխվել է քննչական բաժին: Վարորդը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին