Կարևոր իրադարձություններ

Նախագահը ստորագրել է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիրը

10 Մայիս, 2021 22:01
Նախագահը ստորագրել է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիրը

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր՝ մայիսի 10-ին, նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,-նշված է հրամանագրում

 

Լրահոս

Դիտել ավելին