Կարևոր իրադարձություններ

Ես ամեն մի հիմար ձայնագրություն չեմ մեկնաբանում․ Վարդազարյանը՝ իրեն վերաբերող ձայնագրության մասին

10 Մայիս, 2021 21:45
Ես ամեն մի հիմար ձայնագրություն չեմ մեկնաբանում․ Վարդազարյանը՝ իրեն վերաբերող ձայնագրության մասին

Armtimes.com-ը գրում է․

«Ես ամեն մի ապօրինի ու հիմար ձայնագրություն չեմ մեկնաբանում»։

ՀԺ-ի հետ զրույցում այսպես արձագանքեց ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը: 

ԲԴԽ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահը հավելեց, որ շուտով մամուլի ասուլիս է ունենալու, կանդրադառնա այս հարցերին։ 

Աղմկահարույց ձայնագրության մեջ, հիշեցնենք դատավոր Արմեն Բեկթաշյանը պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն իրեն ցուցումներ տվել ազատ արձակել քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն անունով հայտնի Վահագն Աբգարյանին:

Ձայնագրությունն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: Այն քննության առարկա կդառնա՝ Ռուբեն Վարդազարյանին վերաբերող քրեական գործի շրջանակներում:

 

Լրահոս

Դիտել ավելին