Կարևոր իրադարձություններ

Ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

10 Մայիս, 2021 20:30
Ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում «Իմ քայլին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մայիսի 10-ի հատուկ նիստում հանդես եկավ եզրափակիչ ելույթով: Թեկնածուն անդրադարձավ ընդդիմադիրների կողմից իրենց թիմին վերագրվող սկզբունքայնությունը չպահպանելուն եւ քաղաքական մեծամասնության դերում այլ գործելաոճ ունենալուն:

«Բոլոր հարցերում եղել ենք հավատարիմ մեր սկզբունքներին»,- հայտարարեց Փաշինյանն ու հիշեցրեց կարեւորի մասին՝ ժողովրդից ստացած իշխանությունը վերադարձնում ենք ժողովրդին:

«Այս օրը մեր ամենամեծ հաղթանակն է, ժողովրդի ամենամեծ հաղթանակն է, արժեքների ամենամեծ հաղթանակն է, բարոյականության ամենամեծ հաղթանակն է, Հայաստանի Հանրապետության ամենամեծ հաղթանակն է եւ ապագայի ամենամեծ հաղթանակն է»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հավաստելով՝ որեւէ մեկը չկասկածի` ապագա կա, կա ապագա:

 

Լրահոս

Դիտել ավելին