Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվեց․ խորհրդարանը վարչապետ չընտրեց

10 Մայիս, 2021 19:51
Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվեց․ խորհրդարանը վարչապետ չընտրեց

Ազգային ժողովն այսօր ձայների 1 դեմ, 1 կողմ, 76 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում։

Այսպիսով, իրավունքի ուժով յոթերորդ գումարման խորհրդարանը լուծարվեց։

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին՝ Քաղաքացու օրը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Հանրապետությունում ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին:

ՀՀ Սահմանադրության համաձայն, եթե խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովը լուծարվում է: 

Խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչև նոր գումարման ԱԺ-ի ստեղծումը։

Լրահոս

Դիտել ավելին