Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    510,5
    515,5

  • EUR

    605
    617

  • RUB

    6,98
    7,22

Կարևոր իրադարձություններ

 

Ընտրակաշառք տալը կամ խոստանալն այլևս ծանր հանցագործություն է․ Վահագն Հովակիմյան

10 Մայիս, 2021 18:10
Հեղինակ՝ Վահագն Հովակիմյան
Ընտրակաշառք տալը կամ խոստանալն այլևս ծանր հանցագործություն է․ Վահագն Հովակիմյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱՐՔՆԵՐԸ ԿՈՆԿՐԵՏԱՑՆՈՂ, ԻՍԿ ՊԱՏԻԺՆԵՐԸ ԽՍՏԱՑՆՈՂ ՕՐԻՆԱԳԻԾՆ ԱՅԼԵՎՍ ՕՐԵՆՔ Է

Մայիսի 7-ին ուժի մեջ է մտել ԱԺ կողմից ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որը խորհրդարանն ընդունել էր ապրիլի 28-ին։
Ըստ այդմ,
1․ ընտրակաշառք տալը կամ խոստանալն այլևս ծանր հանցագործություն է։ Ի դեպ, կապ չունի ընտրակաշառքը դու անձամբ էս տվել կամ խոստացել, թե միջնորդի միջոցով է արել, էական չի ընտրակաշառքը ինչպես է ձևակերպվել՝ կատարողը պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2․ նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելը կամ խոչընդոտելը պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տար։
3․ Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը կամ նյութապես շահագրգռելը քարոզարշավի ժամանակաշրջանում պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով:
4. տեղամասային կենտրոնում կամ դրա տարածքում բռնություն գորչծադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով:
Այս ամենն ինչու եմ գրում բոլոր նրանք, ովքեր այս օրերին զբաղված են իրենց ընտրակեղծարարների հին բանդաները վերակենդանացնելու փորձեր կատարելով, թող հույս չունենան, և բախտները չփորձեն, պատժվելու են:
Հետո չասեք չենք զգուշացրել...

Լրահոս

Դիտել ավելին