Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ սկսել է գործել շարժական պատվաստումային խումբ

10 Մայիս, 2021 16:53
Հեղինակ՝ ՀՀ առողջապահության նախարարություն
Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ սկսել է գործել շարժական պատվաստումային խումբ
Այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում` Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից
 
Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե «ԱստրաԶենեկա» և թե «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով:
Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
 
Իսկ «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

 

Լրահոս

Դիտել ավելին