Կարևոր իրադարձություններ

Նա իմ երեխաներից ամենանմանն է հայի, նա նման է պապիս և ինձ այնքան շատ է հիշեցնում հորս. Քարդաշյանը՝ որդու՝ Փսալմի մասին

10 Մայիս, 2021 16:02
Նա իմ երեխաներից ամենանմանն է հայի, նա նման է պապիս և ինձ այնքան շատ է հիշեցնում հորս. Քարդաշյանը՝ որդու՝ Փսալմի մասին

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, շնորհավորելով որդու՝ Փսալմի ծննդյան երկրորդ տարեդարձը, նշել է, որ նա իր երեխաներից ամենանմանն է հայի: Այդ մասին նա գրառում է կատարել ինստագրամյան իր էջում․

«Կարծում եմ, որ նա երեխաներիցս ամենանմանն է հայի, նա նման է պապիս և ինձ այնքան շատ է հիշեցնում հորս: Նա ամենաանուշիկ երեխան է: Անգամ չեմ էլ կարող նկարագրել նրա ժպիտն ու քաղցրությունը, որը բոլորն են զգում, երբ նրա հետ են: Փսալմ, դու այնքան հանգստություն բերեցիր մեր բոլորի կյանք: Քո բոլոր զարմիկները, քույրերն ու եղբայրները քեզ շատ են սիրում: Դու մեր երջանկությունն ես: Մայրիկը քեզ շատ է սիրում»:

 

Լրահոս

Դիտել ավելին