Կարևոր իրադարձություններ

Եկեք այսօր համեմատություններ անենք. Փաշինյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ քննադատությունների մասին

10 Մայիս, 2021 14:12
Եկեք այսօր համեմատություններ անենք. Փաշինյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ քննադատությունների մասին

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի վերաբերյալ կառավարության հասցեին արված քննադատություններին: 

«Մեզ մորթում էին քոռ դանակով, մեր աչքն էին մտցնում կոնկրետ օրինակներ: Էն համեմատությունները, որ անում էիք 2020 թվականի մայիսին, հուլիսին, եկեք այսօր անենք։ Այդ քննիչ հանձնաժողովը աշխատո՞ւմ է՝ կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունները քննող: Բացահայտե՞ց հանցավոր կառավարության և ճգնաժամի կառավարության կոլապսը: Թե հեսա ասելու են՝ ԱԺ-ն լուծարվեց, չհասցրինք: Ոչինչ, հաջորդ ԱԺ-ում էլ թող այդ նույն հանձնաժողովն աշխատի», ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին