Կարևոր իրադարձություններ

2018-ի համեմատությամբ՝ ունենք 85 հազարով ավել աշխատատեղ. Փաշինյան

10 Մայիս, 2021 13:29
2018-ի համեմատությամբ՝ ունենք 85 հազարով ավել աշխատատեղ. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աժ հատուկ նիստում իր ելույթում անդրադարձավ վերջին երեք տարիներին Կառավարության կատարած ինստիտուցիոնալ բարեփոխումներին:

«Մենք շատ արագ Հայաստանի Հանրապետությունում սահմանեցինք համահարթ եկամտային հարկ՝ 23 տոկոս և օրենսդրության մեջ արձանագրեցինք, որ ամեն տարի եկամտային հարկը 1 տոկոսով կիջնի, և 2023 թվականի հունվարի 1-ից կլինի 20 տոկոս համահարթ եկամտահարկ: Միևնույն ժամանակ մենք շահութահարկի դրույքաչափը իջեցրինք և 20 տոկոսից դարձինք 18 տոկոս: Մենք, ըստ էության, ինստիտուցիոնալ առումով լուծեցինք ստվերային աշխատատեղերի, ստվերային աշխատավարձերի խնդիրը: 2021 թվականի մարտին 2018-ի մարտի դրությամբ մենք երկրում ունենք 85380-ով ավել աշխատատեղ: Սրանք այն աշխատատեղերն են, որոնք կոնկրետ աշխատավարձ են ստանում»,- ասաց Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին